Օհայո նահանգում 5 միլիոն դոլար կխաղարկվի COVID-19-ի դեմ պատվաստանյութ ստացած քաղաքացիների շրջանում
ԱՄՆ Օհայո նահանգում հինգ ամերիկացիներ, ովքեր ստացել են մեկ կամ երկու չափաբաժին COVID-19-ի դեմ պատվաստանյութ, կստանան մեկական միլիոն դոլար: Այս հնարավորության մասին խոսել է նահանգապետ Մայք Դեվայնը: Պատվաստվածների շրջանում կխաղարկվի 5 միլիոն դոլար: Նրա խոսքերով ՝ առաջին հաղթողի անունը հայտնի կդառնա մայիսի 26-ին: Եվս չորս արդյունքների մասին հայտարարություն կլինի յուրաքանչյուր հաջորդ չորեքշաբթի: Վիճակախաղի մասնակիցները կընտրվեն ընտրողների գրանցման հանրային տվյալների բազայից, ովքեր ստացել են պատվաստանյութ: Մրցանակակիրների համար միջոցները կուղղվեն դաշնային հիմնադրամներից, որոնք նախատեսված են կորոնավիրուսի դեմ պայքարելու համար:
«Գիտեմ, որ որոշ մարդիկ կարող են ասել. «Դեվայն, դու խենթ ես: Միլիոնավոր դոլարների մասին ձեր գաղափարը փողի կորուստ է: Սակայն իրական կորուստն այսօր, երբ պատվաստանյութը հասանելի է բոլորին, COVID-19- ի պատճառով կորցրած կյանքերն են», – շեշտել է նահանգապետը։
Ավելի վաղ ԱՄՆ-ը հայտարարել էր վերջին 10 ամիսների ընթացքում կորոնավիրուսից մահացության ռեկորդային թվի մասին`օրական մինչև 600 մարդ:
Կարծիքներ