Դոնեցկից 6603 մարդ է տարհանվել
Շաբաթ առավոտյան տարհանման սկզբից Դոնեցկը լքել է ավելի քան 6,6 հազար մարդ, այդ թվում՝ 2436 երեխա։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությունից։
«2022 թվականի փետրվարի 19-ի ժամը 06:30-ի դրությամբ տարհանվածների թիվը կազմել է 6603 մարդ, որից 2436-ը երեխաներ են»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Կարծիքներ