«Լիթլ Սթյուարտ» ֆիլմում հայտնաբերվել է կորած համարվող հայտնի կտավը

«Լիթլ Սթյուարտ» ֆիլմում հայտնաբերվել է կորած համարվող հայտնի կտավը

2009 թվականին հունգարացի արվեստաբան Գերգեյ Բարկին «Լիթլ Սթյուարտ»  ֆիլմը (1999) դիտելիս տեսավ Ռոբերտ Բերենիի «Սև ծաղկամանով քնած կինը» կտավը։

Կտավն անհետացել էր 1928 թվականին և համարվել գողացված։
Գերգեյը նամակներ ուղարկեց բոլորին, ում կարող էր, և պատասխան ստացավ։

Աշխատակիցներից մեկը, ով աշխատել էր ֆիլմի վրա, գրոշների դիմաց շուկայից գնել էր արվեստի անգին գործը: Ստուգումների պատասխանները  ցույց են տալիս, որ այն օրիգինալ է:

Հետագայում աճուրդում նոր հայտնաբերված կտավը վաճառվել է 300 հազար դոլարով։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում