Լեհաստանը կարող է արգելել ռուսական գյուղմթերքի ներմուծումը
Լեհաստանը չի բացառում Ռուսաստանից գյուղատնտեսական ապրանքների վրա ներմուծման արգելքի սահմանումը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես հայտնում է Reuters-ը՝ այս մասին ասել է Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկն ասել է Լատվիայի իր գործընկերոջ հետ հանդիպմանը:
Նշվում է, որ ինչպես Եվրոպայի մեծ մասում, այնպես էլ Լեհաստանում վերջին շաբաթներին բողոքի ցույցեր են իրականացվում. ֆերմերները բողոքում են Եվրամիության բնապահպանական կանոնակարգերի դեմ, բողոքում են Ուկրաինայի կողմից անբարեխիղճ մրցակցությունից, քանի որ ԵՄ-ն 2022-ից հրաժարվել է Ուկրաինայից ներմուծման մաքսատուրքերից:
Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը հայտարարել է, որ Ռուսաստանի և Բելառուսի գյուղմթերքները նույնպես շուկայում աղավաղումներ է առաջացնում:
«Լատվիան որոշել է էմբարգո կիրառել Ռուսաստանից գյուղատնտեսական ապրանքների ներմուծման վրա: Մենք ուսումնասիրելու ենք Լատվիայի դեպքը, և չեմ բացառում, որ Լեհաստանը համապատասխան նախաձեռնությամբ հանդես կգա»,-ասել է վարչապետը:
Կարծիքներ