Պետդեպը չի արձանագրում ՌԴ կողմից միջուկային զենք կիրառելու նշաններ. Միլլեր
Միացյալ Նահանգները որևէ նշան չի տեսնում, ըստ որի Ռուսաստանը պատրաստվում է միջուկային զենք կիրառել: Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Մեթյու Միլլերը։
Պետդեպարտամենտի ներկայացուցչի խոսքով՝ Միացյալ Նահանգներն «անցյալում Ռուսաստանին մասնավոր և ուղիղ [հաղորդակցման ուղիներով] փոխանցել է միջուկային զենքի կիրառման հնարավոր հետևանքները»։
«Այսպիսով՝ մենք որևէ նշան չենք տեսնում, որ Ռուսաստանը պատրաստվում է միջուկային զենք կիրառել, և մենք կշարունակենք ուշադիր հետևել իրադարձություններին»,- ասել է Միլլերը:
Կարծիքներ