«Կոռուպցիա 2․ Հատուցում» ֆիլմում Հիսուսի կերպարը ծաղրելու համար ԱՄՆ-ում ծեծել են դերասան Սոս Կարապետյանին

«Կոռուպցիա 2․ Հատուցում» ֆիլմում Հիսուսի կերպարը ծաղրելու համար ԱՄՆ-ում ծեծել են դերասան Սոս Կարապետյանին

Ամերիկայի Միացյալ Նահանգներում ծեծի են ենթարկել դերասան Սոս Կարապետյանին՝  «Կոռուպցիա 2. Հատուցում» սերիալում Հիսուսի կերպարը ծաղրելու համար:

Նա ֆեյսբուքյան ուղիղ եթերով պատմել է դեպքի մանրամասները:

Ըստ նրա՝ նա կանգնած է եղել լուսակիրի տակ, ետևից մոտեցել են և մահակով խփել գլխին:

«Ուզում եք սպանեք ինձ, գիտեք վախենում եմ ձեզնից, չեմ վախենում՝ ոչ ձեզնից, ոչ էլ մեռնելուց, մի քիչ թասիբ ունեցեք: Ահավոր վիրավորված եմ, մարդիկ մտնում են էջերով խոսում, թե ինչ է կատարվում: Ձեր բոլորի զանգին եմ սպասում, բոլորիդ պատրաստ եմ հատ հատ տեսնելու: Ես գիտեմ, որ հայ է անողը, որովհետև հայերեն էր խոսում, ասում էին՝ «խի եք ձեռք առնում Հիսուսին», «էս ինչ կինո եք նկարել »,- ասել է նա:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում