Ստացի՛ր քո եռագույն շապիկն ու միացի՛ր ՀՀ պետական խորհրդանշանների օրվան նվիրված տոնական քայլերթը՝ հուլիսի 5-ին

Ստացի՛ր քո եռագույն շապիկն ու միացի՛ր ՀՀ պետական խորհրդանշանների օրվան նվիրված տոնական քայլերթը՝ հուլիսի 5-ին

ՀՀ պետական խորհրդանիշների օրը՝ հուլիսի 5-ին, կկազմակերպի տոնական քայլերթ:

Այս մասին նշվում է ՀՀ պետական խորհրդանիշների օր ֆեյսբուքյան էջում:

«Սիրելի դպրոցակա՛ն, ստացի՛ր քո եռագույն շապիկն ու միացի՛ր ՀՀ պետական խորհրդանշանների օրվան նվիրված տոնական քայլերթին, որը տեղի կունենա հուլիսի 5-ին: Տրամադրվող շապիկների չափսերն են S, M, L, XL:

Շապիկները ձեռք բերելու համար ուղարկել հայտ [email protected] էլ. փոստի հասցեին միայն դասարանների համակարգողների կողմից (օրինակ՝ դասղեկ, ուսուցիչ, ծնող)՝ նշելով շապիկների քանակը (նվազագույնը՝ 10 դպրոցական)՝ ըստ չափերի, դպրոցի հասցեն, դպրոցի համարը, դասարանը, համակարգողի անուն-ազգանունը և հեռախոսահամարը:

Շապիկները հնարավոր կլինի ստանալ տոնակատարությունից մեկ օր առաջ՝ հուլիսի 4-ին: Հիշեցնում ենք, որ շապիկների քանակը սահմանափակ է:

Հարցերի դեպքում զանգահարել 094 200 515 հեռախոսահամարով»,- ասված է հաղորդագրության մեջ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում