ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
ՀՀ ՆԳՆ ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ ապրիլի 24-ին Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո ձերբակալվել և գծային բաժին է տարվել 55-ամյա Լիլիան Կ.-ն: Նա 2019 թ. մարտի 12-ից Ռումինիայի Հանրապետության Ինտերպոլի կողմից հետախուզվում էր փողերի լվացման մեղադրանքով: «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունից՝ հավելելով, որ խափանման միջոց է ընտրվել կալանքը:
Ըստ աղբյուրի՝ հայտնաբերման մասին հայտնվել է ՀՀ-ում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրիո և դատախազությանը:
Նշվում է նաև, որ ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ ապրիլի 24-ին, ժամը 5.30-ին, Վիեննա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո ձերբակալվել և գծային բաժին է տարվել 53-ամյա Համլետ Հ.-ն: Նա 2023 թ. դեկտեմբերի 14-ից Լեհաստանի Հանրապետության Ինտերպոլի կողմից հետախուզվում էր խարդախության և թմրամիջոցների շրջանառության մեղադրանքով: Այս դեպքում ևս խափանման միջոց է ընտրվել կալանքը և հայտնաբերման մասին հայտնվել է ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ և դատախազությանը:
ՀՀ ՆԳՆ ոստիկանության տեղեկացմամբ՝ «Զվարթնոց»-ի գծային բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ ապրիլի 24-ին Երևան-Եկատերինբուրգ չվերթի հաշվառումից հետո գծային բաժին է տարվել 48-ամյա Էդուարդ Կ.-ն: Նա 2021 թ. օգոստոսի 2-ից ՌԴ Տյումենի մարզի իրավապահների կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 159-րդ հոդվածի (Խարդախությունը) 3-րդ մասի մեղադրանքով: Էդուարդ Կ.-ն կալանավորվել է և նրա հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին և դատախազությանը:
Կարծիքներ