Կանադան պատժամիջոցներ է սահմանել Իրանի պաշտպանության նախարարի դեմ
Կանադայի իշխանությունները պատժամիջոցների ցուցակում ներառել են Իրանի պաշտպանության նախարար Մոհամմադ Ռեզա Աշտիանիին։ Այս մասին ասվում է Կանադայի կառավարության կայքում տեղադրված հաղորդագրության մեջ :
Ինչպես նշվում է, պատժամիջոցներ են սահմանվել նաև Իրանի զինված ուժերի կենտրոնական շտաբի՝ Խաթամ ալ-Անբիայի հրամանատար Ղոլամ Ալի Ռաշիդի դեմ։
Ինչպես նշվում է փաստաթղթում, նոր սահմանափակող միջոցներ են մտցվել այն պատճառով, որ «Իրանի Իսլամական Հանրապետության գործողություններն ուղղված են խաղաղության և անվտանգության խախտմանը»։ Այս գործողությունները «արդեն հանգեցրել են կամ կարող են հանգեցնել լուրջ միջազգային ճգնաժամի», ասվում է տեքստում։ Բացի իրանցի երկու բարձրաստիճան զինվորականներից, պատժամիջոցների ցանկում են նաև Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբը և Խաթամ ալ-Անբիայի շտաբը, նշվում է զեկույցում։
Կարծիքներ