Բրազիլիայում եռօրյա սուգ Է հայտարարվել Պելեի մահվան կապակցությամբ
Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարուն եռօրյա սուգ է հայտարարել համաշխարհային ֆուտբոլի աստղ Պելեի մահվան կապակցությամբ: Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում Է BBC-ից:
Ավելի վաղ «Արմենպրես»-ը հաղորդել էր, որ 82 տարեկանում կյանքից հեռացել է համաշխարհային ֆուտբոլի լեգենդ Պելեն: Պելեն կարիերայի 21 տարիների ընթացքում անցկացրել է 1363 խաղ՝ դառնալով ռեկորդային 1281 գոլի հեղինակ։ Բրազիլիայի ազգային հավաքականի կազմում Պելեն մասնակցել է 92 խաղի՝ դառնալով 77 գոլի հեղինակ։
Կարծիքներ