Ղազախստանում նախատեսվում է թուրքական ԱԹՍ-ների համատեղ արտադրություն իրականացնել
Թուրքիայի օդատիեզերական արդյունաբերության ընկերությունը և Kazakistan Engineering-ը համագործակցության պայմանագիր են ստորագրել:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:
Կնքված պայմանագրի համաձայն՝ թուրքական արտադրության ANKA հարվածային անօդաչու թռչող սարքերը կարտադրվեն Ղազախստանում թուրք-ղազախական համագործակցությամբ:
Թուրքիայի և Ղազախստանի միջև նախորդ տարի կնքված պայմանագրի համաձայն՝ մինչ այս ANKA անօդաչու սարքերը մատակարարվում էին Ղազախստանին:
Նշվում է, որ ըստ նոր պայմանագրի՝ անօդաչու թռչող սարքի սպասարկումն ու վերանորոգումը նույնպես կիրականացվի Ղազախստանում:
Այս պայմանագրի կնքմամբ՝ Ղազախստանը կդառնա առաջին արտասահմանյան երկիրը, որտեղ կհիմնադրվի ANKA անօդաչու թռչող սարքերի արտադրությունը։
Կարծիքներ