ԱԺ-ն շարունակում է իր աշխատանքը. Օրակարգում 16 հարց է (ուղիղ)
Ազգային ժողովն այսօր՝ փետրվարի 10-ին շարունակում է իր հերթական նիստերը: Օրակարգում ընդգրկված է 16 հարց:
Նախօրեին խորհրդարանը Վճռաբեկ դատարանի նախագահ ընտրեց Լիլիթ Թադեւոսյանին:
Քննարկվեց նաեւ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի ընդունման հարցը, որի նպատակն է վարույթի ամրագրումը դարձնել էլեկտրոնային: Առաջին անգամ որպես քրեական դատավարության սկզբունք ամրագրվում է իրավունքի չարաշահման արգելքը, հնարավորություն է տրվում ներդնել պահեստային դատավորի գաղափարը: Ըստ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի՝ դա հնարավարություն կտա բուն դատավորի փոփոխության դեպքում գործը նորից չսկսել:
Նախաքննության փուլում առաջարկվում է մեծացնել պաշտպանի դերակատարումը, հետայսու վերջինիս կողմից ներկայացված տեղեկությունները ապացույցի կարգավիճակ կունենան: Կներդրվի փաստերի իրավական կանխավարկածի ինստիտուտը, կվերացվի նաեւ քրեական գործի հարցման ձեւական փուլը:
Նշենք, որ ԱԺ-ի օրակարգում է նաեւ «Պետական սահմանի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին հարցեր և այլ հարցեր։
Կարծիքներ