Ունենք հաստատակամ լինելու բոլոր գործիքները. «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ
«Հայաստանի համար միջուկային էներգետիկայի ոլորտի զարգացումն անհրաժեշտություն է։ Եվ կենսական անհրաժեշտություն։ Պատճառների մասին շատ ենք խոսել։ Եթե հակիրճ, ապա այս բնագավառի զարգացումը մեզ համար քաղաքական, տնտեսական եւ էներգետիկ անվտանգության կարեւորություն ունի։ Հիմա այդ կարեւորությունն առավել քան ակնհայտ է, երբ տեսնում ենք տարածաշրջանի (եւ ոչ միայն) աշխարհաքաղաքական փոփոխությունները։ Միաժամանակ՝ այդ կարեւորությունը նախկինում էլ մշտապես օրակարգում էր։
Այս պահի դրությամբ մի հարցի պատասխան տրված է. գործող միջուկային էներգաբլոկը կարող է աշխատել նաեւ 2026-ից հետո՝ ռեակտորի թրծումից հետո։ Եվ սա համալիր ու մանրակրկիտ ստուգումներից հետո տրված մասնագիտական գնահատական է։
Մյուս հարցի պատասխանն առավել քան հասկանալի է. մեզ պետք է նոր միջուկային էներգաբլոկ՝ վերոհիշյալ պատճառաբանություններով։
Կարեւորագույն մի հարցի պատասխան դեռ ֆիքսված չէ․ մեզ ի՞նչ կարգի միջուկային բլոկ է պետք։ «ՀՀ»-ն տվել է դրա պատասխանը։ Այն է՝ մեզ պետք է միջին եւ ավելի մեծ հզորության բլոկ։ Սա ՝ մասնագիտական գնահատական է՝ պետության իսկ շահերից ելնելով։ Ներկայացրել ենք բացատրությունները, հիմնավորումները, հեռանկարները, թշնամական երկու պետությունում ոլորտի հետ կապված ծրագրերը։ Երբ ասում ենք՝ «ֆիքսված չէ», նկատի ունենք՝ պետք է ամրագրվի հստակ, առանց տարընթերցումների։
Բացենք փակագծերը։ Մինչ այդ մի բան հստակեցնենք. չնայած ԵՄ-ն պարբերաբար «միջուկային դարաշրջանից» հրաժարվելու կոչեր է անում, աշխարհն այլ տրամաբանությամբ է զարգանում։ Իսկ Հայաստանը չի կարող իրեն դուրս դնել այդ տրամաբանությունից...»։
Կարծիքներ