Պատանեկան հավաքականները հավաք կանցկացնեն

Պատանեկան հավաքականները հավաք կանցկացնեն

Այս շաբաթվա ընթացքում ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիան կհյուրընկալի միանգամից 2 մարզական հավաք: Այս մասին հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը: 

Ապրիլից 27-29-ը մարզական հավաք կանցկացնի Հայաստանի Մ-15 հավաքականը: Ապրիլի 29-ին հավաքը կեզրափակվի ընկերական խաղով: Գլխավոր մարզիչ Գևորգ Պողոսյանը հավաքին մասնակցելու համար հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստներին:

Ապրիլի 30-ից մայիսի 2-ը մարզական հավաք կանցկացնի նաև կանանց Մ-17 հավաքականը: Հավաքը կեզրափակվի մայիսի 2-ին կայանալիք ընկերական խաղով: Գլխավոր մարզիչ Մարիամ Ստեփանյանը հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստներին:  

Հետևեք մեզ նաև Տելեգրամում