Վիետնամն սկսել է COVID-19-ի դեմ սեփական պատվաստանյութի փորձարկումները
Վիետնամը դեկտեմբերի 17-ին սկսել Է կորոնավիրուսի դեմ սեփական պատվաստանյութի փորձարկումները կամավորների վրա: Այդ մասին հաղորդել Է Վիետնամի VNA Նորությունների պետական գործակալությունը:
Կամավորների պատվասումն անցկացվում Է Հանոյի ռազմաբժշկական համալսարանում, ասվում Է հաղորդագրության մեջ:
Կամավորների վրա թեստեր Է անցնում Վիետնամի Nanogen դեղագործական ընկերության Nanocovax պատվաստանյութը, հաղորդել Է գործակալությունը: 2020 թվականին պատվաստանյութերի վիետնամական երեք արտադրողներ ինտենստիվ ռեժիմով մշակել են իրենց պատրաստուկները: Դրանք բոլորը վերջին ժամանակներս ավարտել են փորձարկումների փուլը կենդանիների վրա:
Ավելի վաղ Վիետնամի առողջապահության նախարարությունը հաղորդել Է, որ սեփական պատվաստանյութի բնագավառում աշխատանքների հետ միաժամանակ Վիետնամը շարունակում Է համագործակցությունը պատվաստանյութերի արտասահմանյան արտադրողների հետ, որպեսզի ձեռք բերի նրանց պատրաստուկները եւ ժամանակին սկսի բնակչության պատվաստումը:
Այդ նպատակներով Polivaс ընկերությունը, որը վաղուց զբաղված Է տարբեր պատվաստանյութերի արտադրությամբ, կորոնավիրուսի դեմ եւս մեկ սեփական վիետնամական պատվաստանյութի մշակմանը զուգահեռ, համագործակցում Է Ռուսաստանի եւ Չինաստանի պատվաստանյութ արտադրողների հետ: Համավարակի սկսվելուց ի վեր Վիետնամում կորոնավիրուսային ինֆեկցիայով հիվանդացել Է 1405 մարդ, ապաքինվել Է 1252-ը, մահացել՝ 35 մարդ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
Կարծիքներ