Տանզիանիայի հյուսիսում երաշտի պատճառով ավելի քան 62 հազար կենդանի է անկել

Տանզիանիայի հյուսիսում երաշտի պատճառով ավելի քան 62 հազար կենդանի է անկել

Տանզանիայի հյուսիսում գտնվող Մանյարա տարածաշրջանում շարունակական երաշտի պատճառով ավելի քան 62 հազար կենդանի է անկել։ Այս մասին հայտնում է Xinhua գործակալությունը՝ հղում անելով տեղի իշխանություններին։

Սիմանջիրո շրջանի խորհրդի ղեկավարի տեղակալ Սենդեու Լայզերի խոսքով՝ տևական երաշտը դարձել է 62 585 կենդանու, ներառյալ խոշոր եղջերավոր անասունների, ոչխարների ու այծերի անկման պատճառ։

Լայզերն ընդգծել է, որ երաշտը ստիպում է անասնապահներին տեղափոխվել այլ շրջաններ, որտեղ արոտավայրեր և ջրի պաշարներ կան։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում