Իրաքում արգելափակվել է «Տելեգրամը»՝ որպես ազգային անվտանգության սպառնալիք

Իրաքում արգելափակվել է «Տելեգրամը»՝ որպես ազգային անվտանգության սպառնալիք

Իրաքի իշխանությունները պաշտոնապես հայտարարել են երկրում «Տելեգրամ»-ի արգելափակման մասին։ Այս մասին ասվում է Իրաքի կապի նախարարության հատուկ հայտարարության մեջ։

««Տելեգրամ»-ի արգելափակումն իրականացվել է երկրի ազգային անվտանգությանն առնչվող իրավասու մարմինների ցուցումների հիման վրա, ինչպես նաև քաղաքացիների անձնական տվյալները պահպանելու նպատակով, ինչը չի պահպանվել վերը նշված մեսենջերի կողմից»,- ասվում է հայտարարության մեջ։

Նախարարությունը պարզաբանել է, որ պատկան մարմինները բազմիցս պահանջել են կառավարող ընկերությունից «համագործակցել այն հարթակների փակման համար, որոնք պատասխանատու են պաշտոնական պետական մարմիններից իրաքցիների անձնական տվյալների արտահոսքի համար, որոնք վտանգ են ներկայացնում անվտանգության և հասարակական խաղաղության համար»: Սակայն, ըստ կապի նախարարության, ընկերությունը դա չի արել և չի արձագանքել իշխանությունների որևէ խնդրանքին։

Միևնույն ժամանակ, իրաքյան գործակալությունը հաստատել է քաղաքացիների խոսքի և հաղորդակցության ազատության իրավունքների հարգանքը, բայց «առանց պետության և նրա ինստիտուտների անվտանգությանը վնասելու»։ 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում