Իսրայելն առաջին անգամ խոստովանել է Հանիեի սպանության հետ կապ ունենալը
Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացն առաջին անգամ խոստովանել է, որ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման քաղբյուրոյի ղեկավարի սպանության հետքերը տանում են դեպի Իսրայել։
«Մենք կհարվածենք հութիների ռազմավարական ենթակառուցվածքներին և կգլխատենք նրանց առաջնորդներին։ Ճիշտ նույն կերպ, ինչպես մենք արեցինք Հանիեի, Սինվարի, Նասրալլայի հետ՝ Թեհրանում, Գազայում և Լիբանանում, մենք նույնը կանենք Խոդեյդայում և Սանաայում»,- ասել է Կացը։
Կարծիքներ