Բազումի բաժնի ոստիկաններն անձնական ունեցվածքի գողության դեպքեր են բացահայտել
Հունիսի 14-ին մի կին ոստիկանության Բազումի բաժին հաղորդում էր տվել, որ Վանաձորի Համբարձումյան փողոցում երթուղային ավտոբուսից իջնելիս նկատել է, որ պայուսակը չկա, որի մեջ հեռախոս, փող, բանկային ու նույնականացման քարտեր էին։
Նյութերի նախապատրաստման ընթացքում քրեական հետախույզները տեղեկություններ ստացան, որ երթուղային ավտոբուսում, օգտվելով տուժողի անուշադրությունից, պայուսակը գողացել էր Վանաձորի Չերկասի փողոցի 35-ամյա մի բնակչուհի։
Կասկածվողը բաժին հրավիրվեց և տվեց խոստովանական բացատրություն։
Գողոնը մասամբ հայտնաբերվել է։ Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Կարծիքներ