Շվեդիան հայտարարել է երկրի օդային տարածքում ռուսական ինքնաթիռի հայտնվելու մասին
Շվեդիայի զինված ուժերի հաղորդմամբ՝ հունիսի 15-ին ռուսական ինքնաթիռը խախտել է այդ երկրի օդային տարածքը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ տեղեկությունը հրապարակել է շվեդական Expressen թերթը։
«Ռուսական ինքնաթիռը խախտել է Շվեդիայի օդային տարածքը... Ինքնաթիռը թռչում էր Գոտլանդ կղզուց արևելք»,- նշված է հաղորդագրությունում։
Շվեդիայի զինված ուժերը պնդում են, որ չնայած երկրի օդային տարածքը լքելու վերաբերյալ իրենց բազմաթիվ կոչերին՝ ռուսական ինքնաթիռը չի շեղվել իր երթուղուց։ Միաժամանակ, հստակեցվում է, որ սահմանախախտ օդանավը կարճ ժամանակով է գտնվել շվեդական երկնքում։ Շվեդիայի պաշտպանության նախարար Փոլ Յոնսոնը տեղեկացվել է իրավիճակի մասին։
Միջադեպի կապակցությամբ ռուսական РИА Новости-ին նշում է՝ ՌԴ պաշտպանության նախարարությունը բազմիցս հայտարարել է, որ Ռուսաստանի օդատիեզերական ուժերի ինքնաթիռների բոլոր թռիչքներն իրականացվում են օդային տարածքի օգտագործման միջազգային կանոնների խստիվ պահպանմամբ։
Կարծիքներ