Չեխիայի նախագահը Եվրամիությանը կոչ է արել չհերոսացնել Նավալնիին
Եվրոպական երկրները չպետք է հերոս դարձնեն բլոգեր Ալեքսեյ Նավալնիին: Այս մասին հունիսի 10-ին հայտարարել է Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը, գրում է EADaily լրատվականը:
«Իր հրապարակային ելույթներում Նավալնին սատարել է ռուս ազգայնականներին: Նա նաև բավականին հանդուրժող և գրեթե հավանությամբ է խոսել Ռուսաստանի անցած քաղաքականության որոշ կետերի մասին: Օրինակ՝ զանգվածային տեղահանությունների մասին: Այս փաստերը պետք է իմանալ և հիշել, որպեսզի պարոն Նավալնիի կերպարը ազատվի առասպելից»,-ասել է չեխ առաջնորդը:
Միլոշ Զեմանը կարծում է, որ եվրոպացիները չպետք է սատարեն Նավալնիին, որն ավելի վաղ իր հավանությունն էր հայտնել Ռուսաստանին՝ Ղրիմի միավորման առիթով:
Փետրվարի 2-ին դատարանի կայացրած որոշմամբ՝ Նավալնիի նկատմամբ «Իվ Ռոշեի» գործով սահմանված պայմանական ազատազրկման ժամկետը փոխարինվել է իրականով:
Կարծիքներ