Տավուշցի երեխաները Սթարմուս միջազգային փառատոն են թնդացնում. Հարությունյան
Տավուշցի երեխաները Ստարմուս միջազգային փառատոն են թնդացնում: Բրավո:
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Սթարմուս VI. 50 տարի Մարսի վրա» փառատոնի կազմակերպման աշխատանքների համակարգման նպատակով ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի համանախագահ Արայիկ Հարությունյանը:
Հայաստանում փառատոնն անցկացվում է «STARMUS VI. 50 տարի Մարսի վրա» խորագրով և նվիրված է Մարսի վրա «Մարս 3» տիեզերակայանի առաջին վայրէջքի 50-ամյակին:
STARMUS VI փառատոնի շրջանակում Հայաստան են այցելել աշխարհահռչակ տիեզերագնացներ, Նոբելյան մրցանակակիրներ, միջազգային ճանաչում ունեցող արտիստներ ու գիտնականներ:
STARMUS-ի հանդիսավոր բացումն արել է փառատոնի համահիմնադիր, աստղաֆիզիկոս Գարիկ Իսրաելյանը: Ողջույնի խոսք է ասել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Փառատոնի շրջանակում հնչել է Sonic Universe համերգային ծրագիրը, տեղի է ունեցել Սթիվեն Հոքինգի շքանշանի հանձնման արարողությունը, որը ստացել է լեգենդար Queen խմբի կիթառահար, STARMUS-ի համահիմնադիր Բրայան Մեյը:
Կարծիքներ