Թորոսյան. Գավառում թեժ էր
«Քաքաղացիական պայմանագիր» կուսակցության վարչության և վերահսկող հանձնաժողովի թեկնածուները այսօր հանդիպել են Սևանի, Գավառի, Մարտունու և Վարդենիսի կուսակցական գործընկերներին՝ ներկայացնելու իրենց ծրագրերը։
Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը:
«Մի քանի ժամ տևած հանդիպմանը բազմաթիվ հարցեր հնչեցին գալիք համաժողովի և ընդհանրապես մեր երկրի քաղաքական համակարգի կայացման մասին»,-ասված է գրառման մեջ։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 25-ին Հայաստանի Հանրապետության 18 համայնքներում անցկացվելու են տեղական ինքնակառավարման մարմինների համամասնական ընտրակարգով ընտրություններ, և օգոստոսի 31-ից մեկնարկել է քարոզարշավը:
Կարծիքներ