«Վանը» դեռ իր խոսքը կասի, սա ամենը չէ․ Ասոյանը՝ թիմի հաղթանակի մասին

«Վանը» դեռ իր խոսքը կասի, սա ամենը չէ․ Ասոյանը՝ թիմի հաղթանակի մասին

Չարենցավանի «Վան» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ Արթուր Ասոյանի կարծիքով «Ալաշկերտ»-ի դեմ խաղում տոնած հաղթանակն ամենը չէ, իր գլխավորած ակումբը դեռ իր խոսքը կասի:

««Ալաշակերտ»-ի դեմ խաղերը միշտ էլ դժվար են լինում, քանի որ նա նախորդ մրցաշրջանի չեմպիոնն է: Նրանց թիմը լավ ֆուտբոլիստներով է համալրված: Մենք նպատակ ունեինք առաջին կեսում գնդակ բաց չթողնել: Իսկ երկրորդ կեսում հոգնածությունը զգացնել տվեց»,- Ասոյանի խոսքերը փոխանցում է Պրեմիեր լիգայի մամուլի ծառայությունը: Ասոյանի խոսքով` «Վան»-ի հաղթանակին նպաստեց այն բաց տարածությունները, որոնք ստեղծում էին «Ալաշկերտ»-ի ֆուտբոլիստները: ««Վան»-ը դեռ իր խոսքը կասի, սա ամենը չէ»,- ասաց նա:

Հայաստանի ֆուտբոլի առաջնության 3-րդ տուրի շրջանակներում «Ալաշկերտ»-ը սեփական հարկի տակընդունել էր «Վան»-ին:

Երևանի «Նաիրի» մարզադաշտում կայացած խաղի առաջին կեսում թիմերը փոխանակվում էինգրոհներով, սակայն մրցակցի դարպասը տանող ճիշտ ճանապարհը չէին գտնում: Երկրորդ կեսի 51-րդրոպեին «Վան»-ն բացեց հանդիպման հաշիվը: Դիպուկ հարվածով աչքի ընկավ Ֆիլկովն, ով գնդակուղարկեցի դարպասի վերին անկյունը: «Վան»-ին հաջողվեց նաև երկրորդ անգամ գրավել Հայաստանիչեմպիոն դարպասը արդեն 59-րդ րոպեին: Մրցակցի դարպասապահի սխալից օգտվեց Բադոյանը: Ի վերջո«Վան»-ն արտագնա խաղում հաղթեց «Ալաշկերտ»-ին 0:2 հաշվով և երեք խաղից հետո ունի 3 միավոր: «Ալաշկերտ»-ը երկու խաղի արդյունքում միավոր չունի:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում