Թոմ Քրուզը կինոստուդիա է կառուցում անգլիական նախկին ռազմաբազայի տարածքում՝ անվտանգ նկարահանումներ իրականացնելու համար
Հոլիվուդյան դերասան Թոմ Քրուզը կինոստուդիա է կառուցում Մեծ Բրիտանիայի նախկին գաղտնի ռազմաբազայում՝ համավարակի ժամանակահատվածում անվտանգ նկարահանումներ անելու համար:
Ինչպես փոխանցում The Sun պարբերականը, դերասանը միլլիոններ է ծախսում Անգլիայի հարավում տեղակայված զրահատեխնիկայի նախագծման նախկին կայանում կինոստուդիա ստեղծելու համար:
Վերջինս մտադիր է այնտեղ տեղափոխել «Առաքելությունն անիրագործելի է 7» ֆիլմի նկարահանումները, որոնք պետք է ընթանային Լոնդոնի մերձակայքում:
Նշվում է, որ ամսվա սկզբին դերասանը խիստ բարկացել էր նկահանող թիմի աշխատակիցների վրա դիմակ չկրելու պատճառով: Միջադեպից հետո նրանցից 5-ը նախագծից հեռանալու որոշում էին կայացրել:
Ավելի վաղ Իտալիայում ֆիլմի նկարահանումների ժամանակ դերասանը ստիպված է եղել երկու անգամ ընդհատել նկարահանման ընթացքն իր թիմի անդամների մոտ կորոնավիրուսի թեստի դրական պատասխանների պատճառով:
Կարծիքներ