Եմենի օդանավակայանում պայթյունի հետևանքով Կարմիր խաչի աշխատակից է մահացել, ևս 3-ը վիրավորվել են
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի մեկ աշխատակից մահացել է, ևս երեքը վիրավորվել են Եմենի Ադեն քաղաքի օդանավակայանում տեղի ունեցած պայթյունի ժամանակ:
Ինչպես հայտնում է ТАСС գործակալությունը՝ վկայակոչելով կազմակերպության թվիթերյան հաղորդագրությունը, ևս երկու աշխատակից անհայտ կորած են համարվում:
Տարբեր լրատվամիջոցների փոխանցմամբ՝ պայթյունի հետևանքով զոհերի թիվը տատանվում է մեկից 3 տասնյակի միջև:
Հիշեցնենք, որ պայթյունն օդանավակայանում որոտացել էր այն պահին, երբ ժամանելիս է եղել Սաուդյան Արաբիայից եկած ինքնաթիռը, որում գտնվել են երկրի նորանշանակ կառավարության նախարարները:
Նախարարներն ավելի ուշ տեղափոխվել էին Ադենի նախագահական նստավայր, որի մոտակայքում ևս պայթյուն էր որոտացել:
РИА Новости-ի փոխանցմամբ՝ նախագահական նստավայրի մոտ տեղի ունեցած պայթյունի պատճառը անօդաչու սարքի կամ հրթիռի ընկնելն է եղել:
Կարծիքներ