Մեկնարկում է Վենետիկի 78-րդ միջազգային կինոփառատոնը

Մեկնարկում է Վենետիկի 78-րդ միջազգային կինոփառատոնը

Միջազգային ամենահին կինոստուգատեսը՝ Վենետիկի 78-րդ կինոփառատոնը, սեպտեմբերի 1-ին բացվում Է Իտալիայի Լիդո կղզում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Այս տարի կինոփառատոնը կբացի իսպանացի ռեժիսոր Պեդրո Ալմոդովարի «Զուգահեռ մայրեր» կինոնկարը, որտեղ գլխավոր դերերը կատարել են Պենելոպա Քրուսը, Ռոսի դե Պալման եւ Այտանա Սանչես-Խիխոնը:

Հիմնական մրցույթում ստուգատեսին կմասնակցեն 21 կինոնկարներ: «Ոսկե առյուծի» համար պայքարելու են Անա Լիլի Ամիրպուրի («Մոնա Լիզան եւ արյունոտ լուսինը»), Ջեյն Քեմփիոնի («Շան ուժը»՝ գլխավոր դերերում՝ Բենեդիկտ Քամբերբեթչ եւ Քրիսթեն Դանսթ), Գաստոն Դյուպերի («Պաշտոնական մրցույթ»՝ գլխավոր դերերում Անտոնիո Բանդերոս եւ Պենելոպե Քրուս), Մեգի Ջիլենհոլի («Վերջին դուստրը»՝ գլխավոր դերում Օլիվիե Քոլման), Պեբլո Լարիանի («Սպենսեր»՝ արքայադուստր Դիանայի դերում՝ Քրիսթեն Սթյուարթ) աշխատանքները, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում