Մայիսից մինչ օրս 390 հազար աֆղաններ լքել են իրենց տները պատերազմի պատճառով
Աֆղանստանում մայիսից մինչ օրս մոտ 390 հազար բնակիչներ ստիպված են եղել լքել իրենց տները սկսված մարտական գործողությունների պատճառով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են օտարերկրյա լրատվամիջոցները՝ հղում անելով աֆղանական Ariana News հեռուստաալիքի ներկայացրած տվյալներին:
Նշվում է, որ միայն վերջին երկու օրվա ընթացքում 5 800 աֆղաններ փախել են երկրի հյուսիսային շրջաններից դեպի Քաբուլ: Նրանք բոլորն այժմ օգնության կարիք ունեն, այդ թվում՝ պարենամթերքի և դեղորայքի:
Աֆղանստանում անվտանգության միջավայրի կտրուկ վատթարացումն ու անկայունությունը սկսվեց այն բանից հետո, երբ ապրիլին Միացյալ Նահանգների նորընտիր նախագահ Ջո Բայդենը հայտարարեց Աֆղանստանից ամերիկացիների և դաշնակից երկրների զորքերը դուրս բերելու որոշման մասին: Այդ պայմաններում «Թալիբան» ծայրահեղական խմբավորման զինյալները սկսեցին մարտական գործողություններ՝ նորանոր տարածքներ իրենց ազդեցության գոտու մեջ ընդգրկելու նպատակով:
Կարծիքներ