Ռուս խաղաղապահները Ստեփանակերտի ականազերծում են իրականացնում ռոբոտատեխնիկայի կիրառմամբ

Ռուս խաղաղապահները Ստեփանակերտի ականազերծում են իրականացնում ռոբոտատեխնիկայի կիրառմամբ

Ռուսաստանի պաշտպանության նախարարության Հակաականային միջազգային կենտրոնի մասնագետները շարունակում են Լեռնային Ղարաբաղի տարածքի ականազերծման աշխատանքը: Այս մասին հայտնում են ՌԴ պաշտպանության նախարարությունից:

Ստեփանակերտի արվարձանների ականազերծման եւ մաքրման ժամանակ ռուս խաղաղապահները կիրառում են «Ուրան-6» ժամանակակից ռոբոտատեխնիկական համալիրներ, որոնք թույլ են տալիս զինծառայողների անվտանգությունն ապահովել պայթյունավտանգ աշխատանքներ կատարելիս եւ պահպանել ցանկացած եղանակային պայմաններում տեղանքի մաքրման բարձր տեմպը:

2020 թվականի նոյեմբերի 23-ից ռուսական խաղաղապահ ուժերի ինժեներական ստորաբաժանումների գործողությունների անցկացման ընթացքում չպայթած ռազմամթերքից մաքրվել է ավելի քան 414,6 հա տարածք, 160 կիլոմետրից ավելի ճանապարհ, 617 շինություն, այդ թվում ավելի քան 20 սոցիալական նշանակության օբյեկտներ, վնասազերծվել է մոտ 19 հազար պայթյունավտանգ առարկա:

Հայտնաբերված պայթյունավտանգ առարկաները եւ չգործած ռազմամթերքը դուրս է բերվում եւ ոչնչացվում հատուկ սարքավորված հրաձգարանում: Ռազմամթերքը, որը հնարավոր չէ տարհանել, ոչնչացվում է տեղում՝ պայթեցման աշխատանքներ կատարելու ժամանակ անվտանգության բոլոր անհրաժեշտ մկիջոցների ապահովմամբ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում