Մեքսիկայի նախագահը պատրաստակամություն է հայտնել քաղաքական ապաստան տրամադրել Ջուլիան Ասանժին
Մեքսիկայի նախագահը պատրաստակամություն է հայտնել քաղաքական ապաստան տրամադրել Ջուլիան Ասանժին եւ սատարում է բրիտանական դատարանի որոշումը, որով մերժվել է ԱՄՆ-ին արտահանձնել WikiLeaks-ի հիմնադրին, հայտարարել է Մեքսիկայի նախագահ Մանեուել Լոպես Օբրադորը, հաղորդում է Reuters-ը:
«Ասանժը լրագրող է եւ արժանի է այդ հնարավորությանը: Ես կողմ են նրան ներում շնորհելուն: Մենք կպաշտպանենք նրան»,-ասել է Մեքսիկայի նախագահը:
Հիշեցնենք, որ ավելի բաղ Բրիտանիայի դատարանը մերժել էր Ասանժին արտահանձնելու մասին ԱՄՆ-ի պահանջը:
Իր հերթին, ԱՄՆ-ը հայտարարել են առաջիկայում այդ որոշումը բողոքարկելու մասին:
Կարծիքներ