«Միր 24»-ի հեռուստադիտողներն ուղիղ եթերում ականատես են եղել՝ ինչպես է շունը «գողանում» հաղորդավարի խոսափողը (լուսանկարներ)

«Միր 24»-ի հեռուստադիտողներն ուղիղ եթերում ականատես են եղել՝ ինչպես է շունը «գողանում» հաղորդավարի խոսափողը (լուսանկարներ)

Ռուսական «Միր 24» հեռուստաալիքի եղանակի տեսության թղթակցի ուղիղ եթերն ընդհատել է շունը, որը «գողացել» է աղջկա խոսափողը, գրում է Daily Mail-ը։

«Գարունը Մոսկվա է ժամանել․ քաղաքում ջերմաստիճանը կլինի +8, +9՝ ըստ Ցելսիուսի»,- ուղիղ եթերում հայտնել է աղջիկը, որի խոսքն ընդհատել է շունը, որը հանկարծակի թռել և «գողացել» է նրա խոսափողը։

«Կանգնի՛ր, կանգնի՛ր»,-բղավել է աղջիկը։

«Միր 24»-ի հեռուստադիտողներն ուղիղ եթերում ականատես են եղել՝ ինչպես է հաղորդավարուհին վազում նրա հետևից։

Ավելի ուշ նա ուղիղ եթեր է մտել շան հետ՝ հայտնելով, որ «խոսափողից բացի ոչ ոք չի տուժել»։

«Ինչպես ասացի, եղանակը, իսկապես, հիանալի է ձեր շների հետ զբոսանքի համար»,- հավելել է նա՝ սեղմելով շան թաթը։ 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում