Սուդանում 18 մարդ է զոհվել զինված ընդհարումների ժամանակ
Առնվազն 18 մարդ Է սպանվել, 54-ը՝ վիրավորվել Էլ Գենեյնայում՝ Սուդանի Արեւմտյան Դարֆուրի նահանգի վարչական կենտրոնում, զինված ընդհարումների ընթացքում: Ապրիլի 5-ին այդ մասին հաղորդել Է Al-Sudani լրատվական պորտալը:
Պորտալի տեղեկատվությամբ՝ Էլ Գենեյնայում անկարգությունները բռնկել են ապրիլի 3-ին: Դրանց ընթացքում հանցավոր խմբավորումը հարձակվել Է շտապ օգնության ավտոմեքենայի վրա: Գրոհի հետեւանքով ներսում գտնվող բժիշկները եւ վարորդը հրազենի վերքեր են ստացել, նրանց բոլոր իրերը եւ սարքավորանքը հափշտակվել են:
Ինչպես նշում Է պորտալը, քաղաքում հահպանվում Է չափազանց լարված իրավիճակը, զինված մարդիկ հարձակումներ են գործում հիվանդանոցների եւ պետական հիմնարկությունների վրա: Այս տարվա սկզբին Էլ Գենեյնայում կատաղի ընդհարումներ են տեղի ունեցել Էթնիկական հողի վրա, որոնք հրահրվել են կենցաղային վեճից: Անկարգությունները չեն հանդարտվել մի քանի օր, դրանց զոհ Է դարձել հիսունից ավելի մարդ:
Հարյուրավոր տեղացի բնակիչներ այդ ժամանակ հարկադրված Էին լքելու իրենց տները, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Կարծիքներ