Ավտովթար Տավուշի մարզում. վիրավորների մեջ կան երեխաներ
Երեկ ապրիլի 10-ին ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Այս մասին հայտնում է SHAMSHYAN.com-ը:
Ժամը 19:00-ին Իջևան-Դիլիջան ավտոճանապարհի 16-րդ կմ հատվածում բախվել են 35- ամյա Վահրամ Օրդինյանի վարած «Mercedes E» մակնիշի 90 օօ 901համարանիշի և 55-ամյա Աղաջան Ներկարարյանի վարած «Vaz 2110» մակնիշի 40 TT 707 համարանիշի ավտոմեքենաները:
Վթարի հետևանքով Ա․ Ներկարարյանը, «Mercedes E»-ի ուղևորներ 15-ամյա Նոնա, 18-ամյա Գագիկ Փաշինյանները տեղի ուժերով հոսպիտալացվել են Իջևանի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար: Դեպքի վայր են ժամանել Արտակարգ Իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Տավուշի մարզային վարչության թիվ 62 հրշեջ փրկարարական ջոկատը 1 մարտական հաշվարկով։
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնի փականները: Ժամանել են նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի ծառայողները վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Կարեն Աբազյանի գլխավորությամբ։
Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի հետաքննիչը ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
Կարծիքներ