Իտալիան կփակի խանութները, դպրոցները եւ ռեստորանները
Իտալիայի ողջ տարածքում երկուշաբթի օրվանից խանութները, ռեստորաններն ու դպրոցները փակ կլինեն, իսկ վարչապետ Մարիո Դրագին կնախազգուշացնի կորոնավիրուսի «նոր ալիքի» մասին, հայտնում է BBC-ն:
Ապրիլի 3-5-ը Զատիկից հետո երեք օրվա ընթացքում խիստ կարանտին կսահմանվի:
Իտալիան՝ առաջիններից մեկը, որը մեկ տարի առաջ համապետական կարանտին հայտարարեց, կրկին պայքարում է վարակման դեպքերի արագ տարածումը զսպելու համար:
Երկրում արձանագրվել է կորոնավիրուսից մահվան ավելի քան 100 000 դեպք, որը երկրորդ ամենամեծ ցուցանիշն է Եվրոպայում Մեծ Բրիտանիայից հետո:
Իտալիայի պատվաստումների արշավը հետաձգումների է բախվել, ինչպես և Եվրամիության այլ երկրներ:
Անցյալ շաբաթ երկրի իշխանություններն արգելափակել էին AstraZeneca պատվաստանյութի 250.000 դեղաչափի արտահանումն Ավստրալիա՝ փորձելով լուծել պատվաստանյութի պակասության խնդիրը:
Կարծիքներ