Սուդանի միջնորդները բարձր են գնահատում 24-ժամյա զինադադարը

Սուդանի միջնորդները բարձր են գնահատում 24-ժամյա զինադադարը

Սաուդյան Արաբիայի և ԱՄՆ-ի պաշտոնյաները, որոնք հանդես են գալիս որպես միջնորդներ Սուդանում հակամարտող կողմերի միջև, նշել են ռազմական գործողությունների ինտենսիվության նվազում:

«Սուդանի զինված ուժերը և արագ արձագանքման ուժերը հունիսի 10-ի զինադադարի ժամանակ ցուցադրեցին արդյունավետ վերահսկողություն իրենց զորքերի վրա, ինչը հանգեցրեց ռազմական գործողությունների ինտենսիվության նվազմանը ողջ Սուդանում և թույլ տվեց տրամադրել անհրաժեշտ մարդասիրական օգնություն, ինչպես նաև կառուցել վստահություն»,- ասել են միջնորդները։
Միաժամանակ նրանք ափսոսանք են հայտնել, որ հակամարտող կողմերը կարճաժամկետ զինադադարի ավարտից անմիջապես հետո վերադարձել են ակտիվ ռազմական գործողությունների։ Միջնորդները հայտարարել են, որ պատրաստ են վերսկսել բանակցությունները հակամարտող կողմերի միջև Սաուդյան Ջիդայում , եթե նրանք ցանկություն դրսևորեն հետևել Սաուդյան Արաբիայում բանակցությունների ընթացքում ձեռք բերված նախկին պայմանավորվածություններին։ Այդ համաձայնագրերը, մասնավորապես, նախատեսում են քաղաքներում ռազմական գործողություններից հրաժարվելը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում