«Ռոսատոմ»-ի գլխավոր տնօրենը կայցելի Հայաստան նոր ատոմակայանի կառուցման հարցը քննարկելու
Ռուսաստանի ատոմային էներգիայի «Ռոսատոմ» պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովը նոյեմբերի սկզբին կայցելի Հայաստան: «Արմենպրես»-ի հետ զրույցում այդ մասին հայտնել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի մամուլի քարտուղար Սոնա Հարությունյանը:
Հարությունյանի խոսքով՝ «Ռոսատոմ»-ի ղեկավարի այցի օրակարգում ընդգրկված են գործող Հայկական ատոմային էլեկտրակայանի ժամկետի կրկնակի երկարաձգմանն ու նոր ատոմակայանի կառուցմանն առնչվող հարցեր:
Կարծիքներ