Եղանակը Հայաստանում. առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Հանրապետության տարածքում`
Հուլիսի 2-4-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Հուլիսի 5-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ:
Քամին՝ հարավարևելյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-22 մ/վ արագությամբ: Արարատյան դաշտում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վ։
Օդի ջերմաստիճանը հուլիսի 2-4-ն աստիճանաբար կնվազի 3-5 աստիճանով, Սյունքիում և Արցախում` 8-10 աստիճանով:
Երևան քաղաքում՝
Հուլիսի 2-ին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Հուլիսի 3-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Երեկոյան ժամերին և ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:
Կարծիքներ