Երևանում կառուցվել է տրոլեյբուսային երթուղու նոր ուղեհատված․ քաղաքապետ

Երևանում կառուցվել է տրոլեյբուսային երթուղու նոր ուղեհատված․ քաղաքապետ

Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է, որ հետսովետական շրջանում առաջին անգամ Երևանում կառուցվել է տրոլեյբուսային երթուղու նոր ուղեհատված։

«Համար 2 տրոլեյբուսային երթուղու (երկարությունը՝ 1,1 կմ)՝ մինչև Հովիկ Հայրապետյանի անվան ձիարշավարան ուղեհատվածն ամբողջությամբ պատրաստ է։

Նշեմ նաև, որ Երևանի քաղաքապետարանը հայտարարել է 15 նոր տրոլեյբուսների ձեռքբերման մրցույթ, որի հայտերի բացումը տեղի կունենա 2022 թվականի հուլիսի 25-ին»,– ասվում է գրառման մեջ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում