Հայաստանի շախմատիստները 8-րդ տուրում կարևոր միավորներ կորցին. 4th Sharjah Masters

Միացյալ Արաբական Էմիրություններում անցկացվող շախմատի 4th Sharjah Masters մրցաշարում այսօր կայացան նախավերջին` 8-րդ տուրի պարտիաները: Ավաղ, մեր շախմատիստները հերթական միավորները կորցրին և դուրս մնացին նաև դրամական պարգև ապահովող 15-րդ տեղի համար պայքարից:
Տիգրան Հարությունյանը սպիտակներով պարտվեց մալայզիացի Մոկե Նիմանին և 23-րդ տեղից նահանջեց 32-րդ հորիզոնական: Նրան հաջորդում են Արամ Հակոբյանն ու Հայկ Մարտիրոսյանը, որոնք այս տուրում ոչ-ոքի խաղացին իրենց մրցակիցների հետ և նույնպես վաստակեցին 4-ական միավոր:
Վաղը կկայանան վերջին` 9-րդ տուրի պարտիաները: Հայկ Մարտիրոսյանը և Տիգրան Հարությունյանը կխաղան իրար հետ, իսկ Արամ Հակոբյանը կմրցի իրանցի Ջավադ Ալավիի հետ:
Հիշեցնենք, որ 4th Sharjah Masters մրցաշարին մասնակցում են 28 երկրների 60 շախմատիստ, այդ թվում 44 գրոսմայստեր:
Կարծիքներ