Շենաթաղ գյուղի մոտակա սարի լանջին հրդեհաշիջման աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել են

Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն սեպտեմբերի 24-ին, ժամը 06:45-ին ահազանգ է ստացվել, որ Շենաթաղ գյուղի մոտակա սարի լանջին այրվում է խոտածածկ տարածք։ Այս մասին տեղեկանում ենք ԱԻՆ կայքէջից:
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և օպերատիվ խումբ։
Ըստ նախնական տվյալների այրվում է մոտ 70 հա խոտածածկույթ։
Մթության պատճառով հրդեհաշիջման աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել են․ սահմանվել է հերթապահություն։
Կարծիքներ