Երևանում մեքենան բախվել է էլեկտրական սյանը․ կա տուժած

Երևանում մեքենան բախվել է էլեկտրական սյանը․ կա տուժած

Ապրիլի 4-ին, ժամը 17:50-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Վրացական և Հրաչյա Քոչարի փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան բախվել է սյանը․ կա արգելափակված քաղաքացի։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Opel» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Հ. Ջ., ծնված 1954 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել կայանած «GAZel» մակնիշի բեռնատարին, այնուհետև՝ էլեկտրական սյանը։ Փրկարարները Հ․ Ջ.-ին դուրս են բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային. տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում