Մենք գիտենք ինչպես պաշտպանվել. Նեթանյահուն պատասխանել է Իրանի սպառնալիքներին
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Դամասկոսում Իրանի հյուպատոսության վրա հարձակմանը պատասխանելու Թեհրանի սպառնալիքների վերաբերյալ հայտարարել է, որ Իսրայելը կարող է պաշտպանել իրեն։
«Իրանը տարիներ շարունակ աշխատել է մեր դեմ։ Մենք գիտենք, թե ինչպես պաշտպանվել և կգործենք պարզ ձևով․ կվնասենք նրան, ով մեզ վնաս կհասցնի կամ ծրագրում է դա անել»,- ասել է Նեթանյահուն ռազմաքաղաքական նախարարների կաբինետի նիստի սկզբում։
Կարծիքներ