ԱՄՆ-ը դիտարկում է Կուբայի մասնակցությունը հունիսին կայանալիք Ամերիկայի գագաթնաժողովին
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը դիտարկում է Կուբայի ներկայացուցիչներին Ամերիկա մայրցամաքի առաջիկա գագաթնաժողովին հրավիրելու հարցը, որը տեղի կունենա հունիսի 6-10-ը Լոս Անջելեսում (Կալիֆորնիա): ՏԱՍՍ֊ի հաղորդմամբ՝ այդ մասին ուրբաթ հայտնել է Reuters գործակալությունը:
Գործակալության վկայակոչված աղբյուրի համաձայն՝ Վաշինգտոնը ամեն ինչ արեց՝ կանխելու տարածաշրջանի որոշ առաջնորդների «պոտենցիալ ամոթալի բոյկոտը»։ Առայժմ ԱՄՆ պաշտոնյաները հրաժարվում են մեկնաբանել, թե ովքեր են հյուրերի ցուցակում։
«Մենք դեռ դիտարկում ենք լրացուցիչ հրավերներ և կկիսվենք հրավերների վերջնական ցանկով, երբ դրանք բոլորն ուղարկվեն», - ավելի վաղ լրագրողներին ասել է ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը:
Բայդենի վարչակազմը սկսել է ուսումնասիրել Կուբայի մասնակցությունը, սակայն դեռ որոշում չի կայացվել։ Միաժամանակ, ինչպես հայտնում է Reuters-ը, քննարկվել է կուբացի պաշտոնյային «պետության ղեկավարի կամ արտաքին գործերի նախարարի մակարդակից ցածր» հրավիրելու հարցը։
Երկուշաբթի օրը Պետդեպարտամենտը հայտարարեց Կուբայի ընտանիքներին դրամական փոխանցումների սահմանափակումները չեղարկելու, «անկախ բիզնեսին» և մասնավոր հատվածին աջակցելու համար գումարներ ուղարկելու և Հավանայում դեսպանատան ընդլայնման՝ վիզաների մշակումը խթանելու համար ԱՄՆ որոշման մասին:
Կարծիքներ