Ալիևը կհեռանա, կամ արդեն չկա իշխանության ղեկին Արցախի ԱԺ նախագահ
Ադրբեջանում իշխանափոխության երկու տարբերակ եմ տեսնում: Ստեփանակերտում հրավիրված մամուլի ասուլիսում ասաց Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը: «Առաջին՝ Իլհամ Ալիևն իշխանությունը փոխանցում է կնոջը, որը, դուք գիտեք, փոխնախագահն է: Սա քիչ հավանական է: Դրա համար, ընտրություններ անցկացնելու համար պետք են խաղաղ պայմաններ: Ընտրական օրենսգիրքը պետք է փորձեն կարկատել, որը պատերազմական իրավիճակում շատ քիչ հավանական է: Երկրորդ՝ կարծում եմ՝ Իլհամ Ալիևն արդեն չկա իշխանության ղեկին, որովհետև ցանկացած առաջարկ, որն արվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների կողմից, միշտ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունն ասում է, որ այդ բանակցություններին պետք է մասնակցեն նաև թուրքերը»,- նշեց Թովմասյանը՝ հավելելով, որ ձախողվել է այն ծրագիրը, ըստ որի՝ Ալիևը շատ կարճ ժամանակամիջոցում պետք է թեյ խմեր Ստեփանակերտում կամ Շուշիում: Արցախի ԱԺ նախագահի խոսքով՝ Ալիևը, գուցե, արդեն հեռացված է, և ամբողջ աշխարհին է հասկանալի, որ պատերազմը կառավարվում է Թուրքիայի կողմից, թուրքական բարձրաստիճան սպաներ են մասնակցում:
Կարծիքներ