Իսրայելի էկոնոմիկայի և արդյունաբերության նախարարը ժամանել է Մարոկկո
Իսրայելի էկոնոմիկայի և արդյունաբերության նախարար Օրնա Բարբիվայը կիրակի օրը եռօրյա աշխատանքային այցով ժամանել է Մարոկկո՝ երկու երկրների միջև հարաբերություններն ամրապնդելու նպատակով։
Ինչպես հայտնում է «360» տեղեկատվական պորտալը, երկուշաբթի նա Ռաբաթում երկկողմ համագործակցության համաձայնագիր կստորագրի, որը նախատեսում է Մարոկկոյի և Իսրայելի միջև տնտեսական և առևտրային կապերի ամրապնդում։
Բացի այդ, Բարբիվայը մի շարք հանդիպումներ կանցկացնի Մարոկկոյի կառավարության անդամների՝ էկոնոմիկայի, ֆինանսների և վարչական բարեփոխումների նախարար Նադիա Ֆաթահ Ալաուիի, արդյունաբերության և առևտրի նախարար Ռիադ Մեզուրի, տնտեսական ինտեգրման, փոքր բիզնեսի, զբաղվածության և ուսուցման նախարար Յունես Սեկկուրիի հետ։
Կարծիքներ