Վրաստանում վարարած Արագվի գետը 6 գյուղ կտրել է արտաքին աշխարհից
Մցխեթա-Մթիանեթի շրջանի Դուշեթիի մունիցիպալիտետում հորդառատ անձրևները խնդիրներ են ստեղծել Բակուրխևի վարչական կենտրոնի վեց գյուղերի համար, հայտնում է Sputnik Georgia-ն։
Արագվի գետում ջրի մակարդակի բարձրացման հետևանքով ճանապարհը հեղեղվել է և կտրել գյուղերը արտաքին աշխարհից: Վնասվել են նաև էլեկտրահաղորդման գծերը:
Վնասված ենթակառուցվածքների վերականգնման աշխատանքները կսկսվեն ջրի մակարդակի իջեցումից հետո:
«Հենց օդերևութաբանական պայմանները թույլ տան, կսկսվեն վնասված ճանապարհի և էլեկտրահաղորդման գծերի վերականգնման աշխատանքները: Ներկայումս գյուղերում ապրում է երկու ընտանիք»,-ասել է Մցխեթա-Մթիանեթի նահանգապետ Դավիթ Նոզաձեն:
Կարծիքներ