Բելգիայում ՀՀ դեսպանության աջակցությամբ հայ վիրավոր զինվորներին կտրվի բացառիկ դրամաշնորհ

Բելգիայում ՀՀ դեսպանության աջակցությամբ հայ վիրավոր զինվորներին կտրվի բացառիկ դրամաշնորհ

Բելգիայում ՀՀ դեսպանությունը տեղեկացնում է, որ «Բելգիայում ՀՀ դեսպանության աջակցությամբ ներկայացված ծրագրի վերաբերյալ Բելգիայի ԱԳ նախարարն ընդունել է հավանություն տալու բացառիկ որոշում. դրամաշնորհը հաստատվել է չնայած նրան, որ Հայաստանը ներառված չէր աջակցության ծրագրերի՝ 2021թ. համար սահմանված աշխարհագրական առաջնահերթությունների շարքում:

Բելգիայի արտաքին գործերի նախարարությունն ապրիլի 8-ին հաստատել է "Աջակցություն վիրավոր զինվորներին և զինվորական հաշմանդամներին" հասարակական կազմակերպության ներկայացրած ծրագրին դրամաշնորհի տրամադրումը:

Դրամաշնորհը հատկացվելու է Արցախյան պատերազմի ընթացքում վիրավորում կամ հաշմանդամություն ստացած անձանց վիրահատությունների իրականացման նպատակով "Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնի" կողմից անհրաժեշտ սարքավորումների ձեռքբերմանը՝ միտված հայ զինվորի կյանքի որակի բարելավմանն ու հասարակությանը վերաինտեգրմանը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում