Ոստիկանները բացահայտել են Վանաձորի Ծատուրյան փողոցում կատարված կողոպուտը

Ոստիկանները բացահայտել են Վանաձորի Ծատուրյան փողոցում կատարված կողոպուտը

Ոստիկանության Բազումի բաժնի ծառայողները բացահայտել են Վանաձորի Ծատուրյան փողոցի տներից մեկում 18-ամյա աղջկա կողոպուտը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից։

«Նոյեմբերի 9-ին ոստիկանության Բազումի բաժնի անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի ծառայողները տեղեկություններ ստացան, որ Վանաձորի Ծատուրյան փողոցի տներից մեկում 18-ամյա աղջկա են կողոպտել։ Օպերատիվ կերպով պարզվեց նաև կասկածվողի ինքնությունը և տեղեկությունը ստանալու օրը՝ երեկոյան, Վանաձորի բնակիչ 37-ամյա տղամարդը հայտնաբերվեց ու բերման ենթարկվեց Բազումի բաժին։ Ոստիկանությունում նա խոստովանեց, որ  որ նոյեմբերի 8-ին, ժամը 21-ի սահմաններում,  ապօրինի մտել էր  Ծատուրյան փողոցի 9 տուն  և բացահայտ հափշտակել 18-ամյա աղջկա բջջային հեռախոսը»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ գողոնը հայտնաբերվել է, և դեպքի հանգամանքները քննությամբ պարզվում են։ 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում