Զելենսկի. ավելի քան 20 երկիր միացել է G7-ի հռչակագրին Ուկրաինայի անվտանգության երաշխիքների մասին

Զելենսկի. ավելի քան 20 երկիր միացել է G7-ի հռչակագրին Ուկրաինայի անվտանգության երաշխիքների մասին

Ավելի քան 20 պետություն միացել է Յոթնյակի (G7) երկրների՝ Կիևի անվտանգության երկարաժամկետ երաշխիքների մասին հռչակագրին։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

«Այսօրվա դրությամբ ավելի քան 20 պետություն արդեն միացել է Յոթնյակի խմբի հռչակագրին՝ կապված Ուկրաինայի անվտանգության երաշխիքների հետ: Մեր թիմը շարունակում է աշխատել»: 

Նա նաև հիշեցրել է, որ Ուկրաինան արդեն բանակցություններ է սկսել Մեծ Բրիտանիայի, Կանադայի և ԱՄՆ-ի հետ անվտանգության երաշխիքների վերաբերյալ երկկողմ համաձայնագրերի կնքման շուրջ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում