Արագածոտնի մարզում 62-ամյա վարորդը ՎԱԶ 21099-ով մխրճվել է քար տեղափոխող ԶԻԼ-ի մեջ. վարորդը տեղում մահացել է
Այսօր՝ սեպտեմբերի 2-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը: Աղբյուրի հաղորդմամբ՝ ժամը 12։00-ի սահմաններում Ծաղկահովիտ գյուղի բնակիչ՝ 62-ամյա Նորիկ Կիրակոսյանը իր վարած ՎԱԶ 21099 մակնիշի ավտոմեքենայով Ալագյազ-Արթիկ ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է հանդիպակաց երթեկելի գոտի և բախվել 63-ամյա Սամվել Ճնգոյանին պատկանող, ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված ԶԻԼ մակնիշի ավտոմեքենային։ Վթարի հետևանքով Ն. Կիրակոսյանը տեղում մահացել է։ Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:
Կարծիքներ